«Այնտրախտի» պաշտպան Վիլիան Պաչոն հնարավոր է այս ամառ տեղափոխվի ԱՊԼ, հայտնում է ինսայդեր Սաշա Տավոլյերին։
Էկվադորցի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան երկու գրանդները՝ «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը 50 մլն եվրո է պահանջում ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Վիլիանի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 24 մլն եվրո։
Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման։