Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Միլանն» ընդունել էր Պրահայի «Սլավիային»։ Հանդիպումն ավարտվեց իտալական թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։
Խաղի 26-րդ րոպեին չեխական թիմի կազմում խաղադաշտից հեռացվեց Էլ Հաջի Դիուֆը։
34-րդ րոպեին միլանցիների հարձակվող Օլիվյե Ժիրուն բացեց հանդիպման հաշիվը։ 2 րոպե անց 10 հոգով մնաց «Սլավիան» խփեց պատասխան գնդակը․ աչքի ընկավ Դավիդ Դուդերան։
44-րդ րոպեին արդեն Տեո Էրնանդեսն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 2 րոպե անց Ռուբեն Լոֆտուս Չիկը խփեց իր թիմի 3-րդ գոլը։
65-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Իվան Շրանցը։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Քրիստիան Պուլիշիչը՝ աչքի ընկնելով 85-րդ րոպեին։
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 14-ին։