Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» տպավորիչ հաղթանակ է տարել «Փյունիկի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Ավանի ակադեմիայի մարզադաշտում։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Տենտոն Եննեն, ևս մեկ գոլ խփել է Մոհամեդ Յատտարան։«Փյունիկի» կազմում մեկ գնդակ ետ է բերել Յուսուֆ Օտուբանջոն։
Նշենք՝ սա Եղիշե Մելիքյանի թիմի առաջին պարտությունն էր Հայաստանի ընթացիկ առաջնությունում:
«Արարատ-Արմենիան» 21 տուրից հետո 45 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ շրջանցելով «Նոային», որը 43 միավորով երրորդն է: «Փյունիկը» նույնքան խաղից հետո 48 միավոր ունի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: