«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ֆեյենորդի» հետ խաղում տարած հաղթանակը (11 մետրանոցներով՝ 4:2)։
«Հրաշալի է, որ ամեն ինչ այսպես ավարտվեց։ Կարծում եմ՝ արժանի հաղթանակ էր։ Թերևս այսպիսի հաղթանակն ամենագեղեցիկն է մեր երկրպագուների համար, միանշանակ այս ակումբի ոճով։ Թեև այս խաղերը հաստատ կարող են ինֆարկտի հասցնել։
Մի կողմ դրեցինք այն մտքերը, որ մի ժամանակ մեր բախտը չի բերել։ Ժամանակն է շրջել այդ էջը։ Մենք նույնպես հաճախ ենք հաղթում, ինչն ինձ շատ է ուրախացնում։ Իսկ մարզադաշտն ու նրանում տիրող մթնոլորտն անհավանական են»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։