Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» հետխաղային 11 մետրանոցներով հաղթեց «Ֆեյենորդին» և դուրս եկավ հաջորդ փուլ։
Ինչպես և առաջին խաղը, այս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
5-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Սանտյագո Խիմենեսը։ 15-րդ րոպեին դաշտի տերերից հաշիվը հավասարեցրեց Լորենցո Պելեգրինին։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին։ Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հռոմեական թիմը հաղթեց 4։2 հաշվով։