Պարագվայական դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին, տեղեկացնում է UOL-ը։
Ռոնալդինյոյի փաստաբանները բրազիլացու խափանման միջոցը փոխելու համար առաջարկել են ավելի քան 1.4 միլիոն եվրո, բայց այդ միջնորդությունը մերժվել է:
Նշվում է, որ դատարանը գումարի չափը անբավարար է համարել:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և նրա եղբայրը պարագվայական օդանավակայանում կեղծ անձնագրեր են ներկայացրել, որի հետևանքով էլ ձերբակալվել են ու դատապարտվել ազատազրկման: