Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներ ունենալ արգենտինական «Օբրաս Սանիտարիասում»:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Լատինական Ամերիկայի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայացած «Ունիվերսիդադ դե Կոնսեպսոնի» դեմ խաղում Մկրտչյանը վաստակել է 27 միավոր, 5 անգամ տիրել է օղակից անդրադարձած գնդակին՝ ճանաչվելով հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։
Հանդիպումն ավարտվել է 67-96՝ ի օգուտ «Օբրասի»: