Իսպանական չորս ակումբներ դուրս եկան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Մադրիդի «Ատլետիկոն», «Ռեալ Սոսյեդադը», «Բարսելոնան» և «Ռեալը» զբաղեցրել են 1-ին տեղը իրենց խմբերում։ Միակ իսպանական ակումբը, որն ավարտել է իր ելույթները եվրագավաթներում, «Սևիլիան» է։
Գերմանիան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում կներկայացվի երեք ակումբով. «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» դուրս են եկել 1-ին տեղից։ «Լայպցիգը» խմբում զբաղեցրել է 2-րդ տեղը։ «Յունիոնն» ավարտեց ելույթները եվրոպական մրցաշարերում։
Իտալիան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում նույնպես կունենա երեք ներկայացուցիչ։ «Նապոլին», «Ինտերը» և «Լացիոն» զբաղեցրել են 2-րդ տեղը իրենց խմբերում։ «Միլանն» ավարտեց խմբային փուլը 3-րդ հորիզոնականում և կշարունակի հանդես գալ Եվրոպա լիգայում։
Միայն երկու անգլիական թիմեր կարողացան դուրս գալ գլխավոր եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ։ «Մանչեսթեր Սիթին», որը մրցաշարի գործող չեմպիոնն է, և «Արսենալը» իրենց խմբերում ապահովեցին 1-ին տեղը։ «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեցին եվրագավաթային մրցաշրջանը:
Ֆրանսիան (ՊՍԺ), Պորտուգալիան (Պորտու), Նիդեռլանդները (ՊՍՎ) և Դանիան (Կոպենհագեն) մեկական ներկայացուցիչ կունենան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։