Դեկտեմբերի 10-ին Լաս Վեգասում կայացավ NBA-ի առաջին Ներմրցաշրջանային գավաթի մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։
Եզրափակիչում հանդիպեցինք Լոս Անջելես Լեյքերսը և Ինդիանան։ Նշենք, որ այս մրցաշարն անցկացվում է առաջին անգամ։
Հաղթողի տիտղոսը նվաճեց Լեյքերսը՝ հաղթելով 123:109 հաշվով։
Եզրափակիչ խաղում ամենաարդյունավետ խաղացողը Էնթոնի Դևիսն էր (Լոս Անջելես), որը վաստակեց 41 միավոր։