Մայամիում կայացել է 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության վիճակահանությունը, որին կմասնակցի 16 թիմ։
A խումբ. Արգենտինա, Պերու, Չիլի, Կանադա/Տրինիդադ և Տոբագո
B խումբ. Մեքսիկա, Էկվադոր, Վենեսուելա, Ջամայկա
C խումբ․ ԱՄՆ, Ուրուգվայ, Պանամա, Բոլիվիա
D խումբ․ Բրազիլիա, Կոլումբիա, Պարագվայ, Կոստա Ռիկա/Հոնդուրաս։
Ամերիկայի գավաթի երկու մասնակիցները կորոշվեն փլեյ-ին փուլի արդյունքներով։ Մրցաշարին կմասնակցեն Կանադա — Տրինիդադ և Տոբագո և Կոստա Ռիկա — Հոնդուրաս խաղերի հաղթողները, որոնք կանցկացվեն մարտի 23-ին Ֆրիսկո (Տեխաս, ԱՄՆ) քաղաքի «Տոյոտա Ստեդիում» մարզադաշտում։
2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ Ատլանտայում «Մերսեդես-Բենց» մարզադաշտում մեկնարկային խաղում կխաղան Արգենտինան և Կանադա-Տրինիդադ և Տոբագո հանդիպման հաղթողը: Եզրափակիչը կկայանա Մայամի Գարդենսի «Հարդ Ռոք» մարզադաշտում: Այն կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչի նույն օրը։