Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր կայացան A խմբի հանդիպումները։
Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթեց Կիպրոսին։ Հյուրերի կազմում աչքի ընկան Յամալը, Օյարսաբալն ու Խոսելուն, իսկ տանտերերի կազմում՝ Պիլեասը։
Մյուս խաղում Վրաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը Շոտլանդիայի հետ։
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Կվարացխելիան, իսկ շոտլանդացիներից աչքի ընկան ՄաքՏոմինեյը և Շենկլանդը։
Նշենք, որ Իսպանիան (18 միավոր) և Շոտլանդիան (16 միավոր) արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր, Վրաստանի հավաքականը 8 միավորով 4-րդ տեղում է՝ երկու միավոր զիջելով երրորդ տեղում գտնվող Նորվեգիային։ Կիպրոսը դեռ միավոր չի վաստակել խմբային փուլում։