Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը ներկայացրել է Լիխտենշտեյնի և Իսլանդիայի դեմ խաղերի համար թիմի հայտացուցակը։
Հայտացուցակում են Կրիշտիանու Ռոնալդուն և այլ աստղեր։ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է ամբողջ հիմնական կազմը։ Պորտուգալիան մրցաշարում պատմական ցուցանիշ է գրանցել. ութ հանդիպումներից ութը թիմը հաղթել է 32:2 գոլերի տարբերությամբ։