Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բավարիան» Մյունխենում ընդունել էր «Գալաթասարային»։
Տանտերերը Հարի Քեյնի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեցին այս խաղում և նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար։
«Կոպենհագենը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Տանտերերի կազմում աչքի ընկան Էլյունուսին, Գոնսալվեշը, Լերաջերը և Բարջին։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Հոյլունդը, ևս մեկ գոլ էլ 11 մետրանոցից խփեց Ֆերնանդեշը։ Հյուրերի կազմում առաջին խաղակեսում կարմիր քարտ էր ստացել Ռեշֆորդը։
Անգլիական ակումբը նախ Հոյլունդի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով առջևում էր հաշվի մեջ, բայց դանիական թիմը կարողացավ հավասարեցնել հաշիվը մինչ ընդմիջման գնալը։ Երկրորդ խաղակեսում հյուրերը նորից հաշվի մեջ առաջ անցան, սակայն «Կոպենհագենը» ևս երկու անգամ գրավեց Օնանայի դարպասը՝ հաղթելով տնային խաղում։
A խմբի մրցաշարային աղյուսակը․
Բավարիա — 12 միավոր
Կոպենհագեն — 4
Գալաթասարայ — 4
ՄՅՈՒ — 3