NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Դենվերը» սեփական հարկի տակ հաղթեց «Չիկագոյին»՝ 123:101:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Նագեթսի կենտրոնական Նիկոլա Յոկիչն էր՝ 28 միավոր։ «Դենվերը» 7 հանդիպումներում 6-րդ հաղթանակը տարավ և գլխավորում է Արևմտյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։
«Լեյքերսը» հյուրընկալվելիս պարտվել է «Օռլանդոյին»՝ 101:120:
«Բոստոնը» հյուրընկալվելիս հաղթեց «Բրուքլինին»՝ 124:114։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Սելթիքսի» հարձակվող Ջեյսոն Տատումն էր՝ 32 միավոր։
«Ֆիլադելֆիան» 112:110 հաշվով հաղթեց «Ֆենիքսին»