ԱՄՆ-ում ավարտվել է NBA-ի կանոնավոր առաջնության երկու լոսանջելեսյան թիմերի հանդիպումը։
Լեյքերսը հաղթեց Քլիպերսին լրացուցիչ ժամանակում 130:125 հաշվով (24:37, 24:24, 39:24, 30:32, 13:8):
Լեյքերսի առաջատար Լեբրոն Ջեյմսը դարձավ դաբլ-դաբլի հեղինակ (35 միավոր, 12 անդրադարձ):
Այլ արդյունքներ․
Բոստոն Սելթիքս — Ինդիանա — 155:104
Մինեսոտա — Դենվեր Նագեթս — 110:89
Տորոնտո – Միլուոկի — 130:111