24.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Շատ պահեր ունեինք, որ կարող էինք գոլի վերածել․ Գևորգյան

    🎥 Հնարավորություն ունենք հաջորդ փուլ դուրս գալու․ Օսեյան

    Լիվերպուլի հավանական նոր սեփականատերերը մեգատրանսֆերներ են նախատեսում

    Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո

    Պաշտոնական․ Հայտնի է՝ երբ Մորիյասուն կլքի Ճապոնիայի հավաքականը և ով կփոխարինի նրան

    Աշխարհի գավաթի մրցաշարերի վարկանիշային աղյուսակը

    Նա լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ․ Ադեյեմի

    🎥 ԿԼ․ Նոան ոչ-ոքի գրանցեց Մոլդովայում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Շատ պահեր ունեինք, որ կարող էինք գոլի վերածել․ Գևորգյան

            🎥 Հնարավորություն ունենք հաջորդ փուլ դուրս գալու․ Օսեյան

            Լիվերպուլի հավանական նոր սեփականատերերը մեգատրանսֆերներ են նախատեսում

            Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո

            Պաշտոնական․ Հայտնի է՝ երբ Մորիյասուն կլքի Ճապոնիայի հավաքականը և ով կփոխարինի նրան

            Աշխարհի գավաթի մրցաշարերի վարկանիշային աղյուսակը

            Նա լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ․ Ադեյեմի

            🎥 ԿԼ․ Նոան ոչ-ոքի գրանցեց Մոլդովայում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Համաշխարհային պահանջարկից տոտալ անկում. Ինչո՞ւ է փակվել «Ոսկե գնդակը» ստեղծած France Football-ը

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Թոփ, Իտալիա, Հեղինակային, Չեմպիոնների լիգա, ՖՈՒՏԲՈԼ
                  30.10.23 / 18:02
                  0

                  France Football-ը ամենահեղինակավոր ֆուտբոլային ամսագիրն է, որի մասին լսել է ֆուտբոլ սիրող ցանկացած մարդ: Իր ծաղկման շրջանում այն ​​կոչվում էր «ֆուտբոլի Աստվածաշունչ»: Համացանցի բուռն ժամանակշրջանի մեկնարկից առաջ ամսագիրը առաջատար էր եվրոպական ֆուտբոլի որակյալ լուսաբանման համար, այն իր լրագրողների լայն ցանցը սփռել էր ամբողջ աշխարհով: Ամսագիրը ֆոտոռեպորտաժներ ու հարցազրույցներ էր անում գերաստղերի հետ և ներկայացնում էր ընդարձակ ու բացառիկ վիճակագրական ամփոփումներ:

                  Առցանց լրատվամիջոցների զարգացման հետ մեկտեղ ամսագրի ձևաչափն արդեն հնացել է, իսկ որոշ բաժիններ կորցրել են արդիականությունը: Տպավորություն է, որ France Football-ը, կարծես, պատրաստ չէր տեխնոլոգիական անցմանը և քնած է մնացել: Չնայած այս ամենին, մեկ հաղթաթուղթ դեռևս կա՝ «Ոսկե գնդակը»։ France Football-ը հանձնում է աշխարհի ամենահեղինակավոր ֆուտբոլային անհատական ​​մրցանակը և, թերևս, դրա շնորհիվ մինչև հիմա մարդկանց շուրթերից հնչում է այս ամսագրի անունը: Գոնե տարին մեկ անգամ առնվազն:

                  Ճիշտ է, գաղափարների և ձևաչափերի ճգնաժամը չի վերացել, դեռ մի բան էլ խորանում է։ Փոքր քայլերով ամսագիրը սահում էր դեպի անդունդը։ Այժմ նախկին France Football-ից մնում է միայն անունը և «Ոսկե գնդակը»: Ամսագիրը լույս է տեսնում ամիսը մեկ անգամ, այն էլ որպես L’Équipe-ին լրացում։ Իրականում սա հենց L’Équipe-ն է, բայց FF շապիկով (այն պարզապես չունի իր սեփական հրատարակությունը): Տարվա ամենակարևոր մրցանակաբաշխությանն ընդառաջ փորձենք հասկանալ՝ երբ և ինչու տեղի ունեցավ լեգենդար France Football-ի գահավիժումը:

                  Երկրորդ աշխարհամարտից շատ տարիներ առաջ France Football-ը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տպագիր հրատարակությունն էր, որտեղ լույս էին տեսնում կազմակերպությանն առնչվող նորություններն ու պաշտոնական հայտարարությունները։ Միայն պատերազմից 1 տարի անց France Football-ն անկախացավ ու 1946 թվականի հունվարի 8-ից ընթերցողի դատին հանձնվեց որպես առանձին արտադրանք։ Հենց ներքևի լուսանկարում ներկայացված տեսքն ուներ, օրինակ, 1946 թվականի հոկտեմբերին թողարկված 40-րդ համարը։ Հավաքածուների սիրահարների համար այսպիսի թերթերն իսկական գտածո է. այն համացանցում կարելի է գտնել մոտ 50 եվրոյով։ Չի կարելի չհիանալ հեռավոր 1946 թվականի այս համարի պատշաճ տեսքով. կան ռեպորտաժներ, խաղերի արդյունքներ, աղյուսակներ, ֆոտոռեպորտաժներ և նույնիսկ ծաղրանկարներով հումորային բաժին:

                  «Հա լավ, թերթ է էլի հասարակ» — կասեք դուք ու գործնականում չեք սխալվի: Բայց հիմա պատկերացրեք, որ խոսքը 40-ականների մասին է, երբ հեռուստացույցով ֆուտբոլ չեն ցուցադրում (հեռուստացույց էլ գործնականում գրեթե չկար)։ Խաղերի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է «քերել» բառի ուղիղ իմաստով, գրեթե յուրաքանչյուր հանդիպմանը պետք էր թղթակից ուղարկել: Այն ժամանակ լրագրողը խաղին գնում էր նոթատետրով և գրչով, անում որոշ գրառումներ, որից հետո այդ ամենը պետք էր հանձնել թղթին ու տպագրեր գրամեքենայով։ Բնականաբար, նման թերթը իսկական գանձ էր ընթերցողի համար։ Զարմանալի չէ, որ France Football-ի պահանջարկը մեծանում էր:

                  Ամսագրի հաջողության գլխավոր գրավականը խմբագիր Գաբրիել Անոն էր։ Պատանեկության տարիներին նա խաղացել է Ֆրանսիայի հավաքականում, կրել է մի շարք ֆրանսիական և գերմանական ակումբների մարզաշապիկները։ Իսկ թոշակի անցնելուց հետո նա իրեն գտել է լրագրության ոլորտում։ Մինչև France Football-ում աշխատանքի անցնելը նա աշխատել է Miroir des Sports-ում և L’Équipe-ում։ Նրան անվանում էին 20-րդ դարի Ֆրանսիայի լավագույն վերլուծաբաններից մեկը։ Անոն միշտ էլ աչքի էր ընկնում ակտիվությամբ ու անվերջ նոր գաղափարներ էր գեներացնում:

                  Անոն չի սահմանափակվել միայն վերլուծություններ գրելով: Նոր գաղափարներ գեներացնելու հարցում նա ևս հաջողել է՝ մեզ նվիրելով Եվրոպական Չեմպիոնների գավաթի (այժմ՝ Չեմպիոնների լիգայի) անցկացման միտքը։ Տարբեր երկրների լավագույն ակումբների համար ֆուտբոլային մրցաշարի գաղափարը Գաբրիելի մոտ ծագել է դեռ 30-ականներին։ Բայց դա հստակ ձևավորվեց միայն 50-ականներին, երբ նա այցելեց Անգլիա, որտեղ «Վուլվերհեմփթոնը» մինի-մրցաշարում հաղթեց հունգարական «Հոնվեդին» և Մոսկվայի «Սպարտակին»:

                  Daily Mail-ը հաղթանակի հաջորդ օրը «Վուլվզին» հռչակեց Եվրոպայի ակումբային չեմպիոն՝ որպես անպարտելի թիմ։ Բայց Անոն արձագանքեց գրեթե անիջապես՝ հորդորելով մի փոքր սպասել ու արձանագրել միայն «Վուլվերհեմփթոնի» անպարտելիությունը, քանի որ կան այլ միջազգային ակումբներ՝ «Միլանը» և «Ռեալը», օրինակ, որոնք առնվազն թույլ չեն անգլիական թիմից, եթե չասենք՝ ավելին: «Աշխարհի ակումբային կամ գոնե եվրոպական մրցաշարի անցկացման գաղափարն արժանի է կյանքի կոչման», — իր սյունյակում գրել է Անոն: Նա արագորեն հրապարակեց մրցաշարի հնարավոր ձևաչափը, և 1955 թվականի հունվարին տեղի ունեցավ Չեմպիոնների գավաթի առաջին խաղարկությունը։ Այս ֆորմատը պահպանվեց մինչև 1992 թվականը, երբ մրցաշարին մասնակցում էին ազգային չեմպիոններն ու նախորդ մրցաշրջանի գավաթակիրը:

                  Անոն կանգ չառավ Չեմպիոնների գավաթով և, որպես France Football-ի գլխավոր խմբագիր, 1955 թվականին հանրությանը հանձնեց ևս մեկ գլուխգործոց՝ «Ոսկե գնդակ» մրցանակը։ Առաջին հաղթողը «Բլեքփուլի» լեգենդար կիսապաշտպան Սթենլի Մեթյուզն էր։ Նախնական շրջանում լրագրողները կարող էին քվեարկել միայն եվրոպական ակումբներում խաղացող եվրոպացի խաղացողների օգտին: Դրանով է բացատրվում Դիեգո Մարադոնայի ու Պելեի նման մեծությունների անհատական թանգարանում մրցանակի բացակայությունը: 1995 թվականին կանոնները վերջապես փոխվեցին. այժմ ցանկացած ազգության խաղացող կարող է ստանալ մրցանակը, եթե խաղար եվրոպական ակումբում։ Առաջին երջանիկը «Միլանի» հարձակվող, ներկայումս Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան դարձավ:

                  «Ոսկե գնդակը» կտրուկ բարձրացրեց France Football-ի հեղինակությունը՝ ամսագիրը հասցնելով համաշխարհային մակարդակի: 1959 թվականից France Football-ը նաև ընտրում է Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Հետո պարգևները գնալով ավելացան: 1970 թվականից սկսած, հայտնվեց «Ֆրանսիայի տարվա լավագույն մարզիչ» մրցանակը։ Եվրոպայի տարվա թիմը որշվում էր 1968-1990 թվականներին: 1970-ից 1994 թվականներին շնորհվել է աֆրիկյան «Ոսկե գնդակը»։ Կարելի է ասել, որ մրցանակները դարձել են France Football-ի առանձնահատկությունը։ Ու ամենը՝ Անոյի շնորհիվ:

                  1977 թվականի փետրվարից ամսագիրը սկսեց հրատարակվել գունավոր շապիկով: Ներսի էջերը դեռևս գունավոր չէին տպագրվում, բայց այդ հարցն էլ շուտով լուծվեց։ 1980 թվականի հունվարից կոնտենտը շատացավ, սկսեցին հրապարակվել բազմաթիվ այլընտրանքային հոդվածներ, ֆուտբոլիստի կյանքի մասին մանրամասներ, Ֆրանսիայի հավաքականի խաղացողներով պաստառներ, առանձին բաժին էր հատկացված աֆրիկյան «Ոսկե գնդակին»: Նույնիսկ առանձին հատվածներում տեսանելի էր գովազդը: Մի խոսքով, որակյալ և լավ կատարված աշխատանք։

                  Զարմանալի չէ, որ France Football-ի վաճառքներն անընդհատ աճում էին. 1975 թվականին մոտավորապես 120 հազար օրինակից մինչև 213 հազար, որը գրանցվել է 2004 թվականին։ Վաճառքի ռեկորդը գրանցվել է 1998 թվականի հուլիսի 14-ին: Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակից երկու օր անց այն վաճառվել է 520 հազար օրինակով։

                  Ամսագրի թողարկման ժամանակացույցը ժամանակ առ ժամանակ փոխվում էր: Տարբեր տարիների ընթացքում այն հիմնականում տպվում էր շաբաթական երկու օրինակով: Ընդ որում, կախված տարածաշրջանից՝ ամսագրի կոնտենտը կարող էր տարբեր լինել: Օրինակ, Փարիզի բնակիչների համար ժամանակ առ ժամանակ հրապարակվում էին պրոփարիզյան նորություններ ու վերծություններ: Ցավալի է փաստել, որ հիմա այն լույս է տեսնում միայն ամիսը մեկ անգամ, այն էլ դա բարդ է անվանել «լույս տեսնել»:

                  2005 թվականը դարձավ France Football-ի անկման սկիզբը։ Այն ժամանակ ամսագիրը լույս էր տեսնում երեքշաբթի օրը 190 հազար օրինակով: Տարիների ընթացքում թվերը նվազեցին՝ 2021 թվականին հասնելով 57 հազարի։ Խմբագիրները հասկացան, որ գործերը լավ չեն, և փորձեցին մի բան անել։ 2007 թվականի փետրվարից France Football-ը սկսեց հանդես գալ նոր ձևաչափով՝ մի քանի նոր բաժիններով՝ «Ամսագիր», «Նորություններ», երկու էջ՝ նվիրված հեռուստատեսային հաղորդումներին, և երկու էջ՝ «ֆուտբոլային մշակույթի» մասին՝ մի թեմա, որը նախկինում անտեսված էր: 2000-ականների վերջերին France Football-ում հասկացան, որ կայքի ստեղծման գաղափարից խուսափել չի ստացվի: 2008 թվականին Francefootball.fr-ը թողարկեց ամենօրյա էլեկտրոնային տեղեկագիր՝ Լիգա 1-ի և Լիգա 2-ի ակումբների մասին լուրերով: France Football-ն առնվազն երեք գլոբալ խնդիր ուներ.

                  • Ամսագրի հրատարակման ժամկետները։ (Երեքշաբթի օրվա թողարկումը տպագրվում էր կիրակի օրը, իսկ ուրբաթ օրվանը՝ չորեքշաբթի: Դա պարզապես անընդունելի էր համայն հասանելի ինտերնետի դարաշրջանում, քանի որ լուրերը դառնում էին արդեն հնացած):
                  • Բարձր մրցակցությունը։ (Ավելի ու ավելի շատ լրատվամիջոցներ էին հայտնվում, որոնք ավելի էժան, ճկուն և ակտուալ էին, քան France Football-ը):
                  • Որակյալ կադրերի արտահոսքը։ (France Football-ի աշխատակիցների վրա արդեն լիարժեք ազդում էր ամսագրի տոտալ ու անխուսափելի անկումը, և նրանք համալրում էին մրցակիցների շարքերը):

                  Ինչպես հայկական ֆոլկլյորային երգում էր ասվում, «տարիներն անցնում էին, գնում-գնում», բայց ամսագիրը «կոմայից» դուրս չէր գալիս ու վերջ: Վաճառքները ընկնում էին: Հետո Amaury խումբը, որին պատկանում է և՛ France Football-ը, և՛ L’Équipe-ը, կազմակերպչական փոփոխություններ կատարեց՝ FF-ը դարձնելով L’Équipe-ի հավելված: Այս ձևաչափը չաշխատեց, և երկու տարի անց գործեց «դուք ճիշտ էիք, մենք սխալ» կանոնը։ 2013-ին France Football-ը անջատվեց L’Équipe-ից և սկսեց հրատարակվել միայն երեքշաբթի օրերին, ուրբաթ օրվա թողարկումները փակվեցին՝ վաճառքի սարսափելի անկման պատճառով: Նոր ղեկավարները հավակնոտ նպատակներ էին դնում իրենց առաջ և ցանկանում էին հասնել 280 հազար տպաքանակի՝ 2,6 եվրո արժեքով, բայց ամեն ինչ կտրուկ հակառակն էր. գործերն այնքան վատ էին, որ, ըստ լուրերի, նույնիսկ հաստիքները 47-ից կրճատվել էին 28-ի։ France Football-ը թեպետ ուներ սոցցանցեր, կայք, այնուամենայնիվ ամսագիրը կշարունակեր կամաց-կամաց մեռնել։ Գործընթացը, սակայն, արագացրեց կովիդը: Ֆուտբոլը գնաց դադարի, գրելու բան չկար: 2020 թվականի հունիսին SAS L’Equipe-ը հայտնեց, որ համաճարակի պատճառով ընկերությունը տարին փակել է 16 միլիոն եվրո վնասով։ Հետևանքներն ավելի քան տխուր էին. մոտ 50 մարդ ազատվեց աշխատանքից, Իսկ France Football-ը վերածվեց L’Equipe թերթի ամենամսյա հավելվածի։

                  Այն ժամանակ գրեթե բոլոր առաջատար ԶԼՄ-ները գրեցին, որ France Football ամսագիրը փակվում է։ Գործնականում լուրերը ճիշտ էին: Փաստացի, FF, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի՝ չկա կայք, միայն սոցցանցեր, այն էլ՝ միայն «Ոսկե գնդակի» մասին։ Թղթի վրա, ոչ պաշտոնական տեղեկություններով, ընդամենը 4 աշխատող կա։ France Football-ին կարելի է բաժանորդագրվել միայն L’Equipe-ով, որն արժե 12,99 եվրո, միայն ամսագիրը գնել չեք կարող:

                  Լավ նորությունն այն է, որ նոր France Football-ն ունի հետաքրքիր առանձնահատկություններ: Պարբերաբար հրապարակվում են հարցազրույցներ այնպիսի գերաստղերի հետ, ինչպիսիք են Մբապպեն, Հոլանդը և Վինիսիուսը: Կան մարզիչների, փորձագետների և կատակերգուների սյունակներ, մի շարք տեքստեր «Ոսկե գնդակի» պատմության մասին, զեկույցներ և տակտիկական վերլուծություններ: Վատ նորությունն այն է, որ սա այլևս France Football-ը չէ, այլ ամսագիր, որը պատրաստում է L’Equipe-ի խմբագրությունը և ոչ մի ընդհանուր բան չունի մեր հին ու բարի FF-ի հետ: Միայն «Ոսկե գնդակն» է խանգարում Amaury-ի ղեկավարներին փակել ամսագրի վերջին էջը, քանի որ «Ոսկե գնդակը» հենց բուն France Football-ն է:

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: Լիոնել ՄեսսիԿրիշտիանու ՌոնալդուՈսկե գնդակ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Նա լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ․ Ադեյեմի

                  23.07.26

                  Ո՞ւմ է առանձնացրել լեգենդը․ Կրոսն անվանել է Ռեալի իր երեք ամենասիրելի նախկին թիմակիցներին

                  23.07.26

                  Նա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդո

                  23.07.26

                  ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի

                  22.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Շատ պահեր ունեինք, որ կարող էինք գոլի վերածել․ Գևորգյան

                  00:50 / 24.07.26

                  🎥 Հնարավորություն ունենք հաջորդ փուլ դուրս գալու․ Օսեյան

                  00:48 / 24.07.26

                  Լիվերպուլի հավանական նոր սեփականատերերը մեգատրանսֆերներ են նախատեսում

                  00:33 / 24.07.26

                  Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո

                  00:05 / 24.07.26

                  Պաշտոնական․ Հայտնի է՝ երբ Մորիյասուն կլքի Ճապոնիայի հավաքականը և ով կփոխարինի նրան

                  23:41 / 23.07.26

                  Աշխարհի գավաթի մրցաշարերի վարկանիշային աղյուսակը

                  23:18 / 23.07.26

                  Նա լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ տեսել եմ․ Ադեյեմի

                  23:08 / 23.07.26

                  🎥 ԿԼ․ Նոան ոչ-ոքի գրանցեց Մոլդովայում

                  22:53 / 23.07.26

                  Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

                  22:18 / 23.07.26

                  90 մլն եվրո․․․ Եվրոպական գրանդը պատրաստվում է ձեռք բերել Այուբին

                  22:08 / 23.07.26

                  ԿԼ․ Փյունիկն արտագնա խաղում զիջեց Դեբրեցենին

                  21:54 / 23.07.26

                  Իտալիայի հավաքականը բանակցություններ է վարում հանրահայտ երկու մասնագետի հետ

                  21:18 / 23.07.26

                  Բարսելոնան հայտարարություն է տարածել դե Յոնգի վնասվածքի վերաբերյալ

                  21:07 / 23.07.26

                  Պաշտոնական․ Մոդրիչը երկարաձգեց պայմանագիրը Միլանի հետ

                  21:00 / 23.07.26

                  🎥 ԿԼ․ Ալաշկերտը և Կլուժը չպարզեցին հաղթողին

                  20:52 / 23.07.26

                  Պաշտոնական․ Արսենալը նորեկ ունի

                  20:08 / 23.07.26

                  Պաշտոնական․ Գարնաչոն փոխեց ակումբային գրանցումը

                  20:00 / 23.07.26

                  ԿԼ․ Զիմբրու – Նոա․ մեկնարկային կազմեր

                  19:48 / 23.07.26

                  Ո՞ւմ է առանձնացրել լեգենդը․ Կրոսն անվանել է Ռեալի իր երեք ամենասիրելի նախկին թիմակիցներին

                  19:26 / 23.07.26

                  ԿԼ․ Դեբրեցեն – Փյունիկ․ մեկնարկային կազմեր

                  19:00 / 23.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԱԱ-2026

                  📷 BTS-ը, Շակիրան, Մադոննան, Բիբերը․․․ Կայացավ ԱԱ եզրափակիչի ընդմիջման շոուն

                  0:30 / 20.07.26

                  Կարդալ ավելին

                  Հիմա կարիք չկա մարդկանց բացատրելու՝ որտեղ է Կաբո Վերդեն․ Վոզինյա

                  0:33 / 17.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.