Սլովենիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ (1-0):
Միակ գոլն այս խաղում խփել է սլովենացի կիսապաշտպան Ադամ Չերինը, ով աչքի է ընկել 5-րդ րոպեին։
Խմբում զուգահեռաբար ընթացող խաղում Դանիան արտագնա խաղում հաղթեց Սան Մարինոյին (2-1):
Հաղթող թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Ռասմուս Հոյլունդն ու Յուսուֆ Պոուլսենը։ Սան Մարինոյի հավաքականն այս ընտրական փուլում խփեց իր առաջին գոլը․ աչքի ընկավ Ալեսանդրո Գոլինուչին։
Սլովենիան 19 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավորով Դանիան 2-րդ տեղում է՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով սլովենացիներին։