Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Ղազախստանը արտագնա խաղում հաղթեց Ֆինլանդիային։
Հոկտեմբերի 17-ին Հելսինկիում կայացած հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
28-րդ րոպեին Ռոբերտ Թեյլորի գոլից հետո ֆիններն առաջ անցան հաշվի մեջ, բայց Զայնուտդինովի դուբլի շնորհիվ ղազախները կամային հաղթանակ տարան այս խաղում։
H խմբի մրցաշարային աղյուսակում Ղազախստանը (15 միավոր) բարձրացավ երրորդ տեղ՝ առաջ անցնելով Ֆինլանդիայից (12):