Եվրո-2024-ի ընտրական փուլի 8-րդ տուրում G խմբում Սերբիան ընդունել էր Մոնտենեգրոյին և 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
Սերբերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Միտրովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տադիչը: Մրցակցի միակ գոլը հեղինակեց Յովետիչը:
Զուգահեռաբար ընթացող խաղում Հունգարիան հյուրընկալվել էր Լիտվային և 2-2 ավարտեց խաղը:
Մինչև 67-րդ րոպեն հունգարները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն նշանակված 11- մետրանոցն անվրեպ իրացրեց Սոբոսլային, ապա 82-ին Վարգան հավասարեցրեց հաշիվը: