Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երրորդ տուժածն է հայտնվել՝ տաքսու վարորդը. Նրա առողջությանը վտանգ չի սպառնում, հայտնում է La Derniere Heure-ն։
Ահաբեկչի անունը Լասուեդ Աբդեսլամ է, նա ծագումով թունիսցի է։ Ըստ աղբյուրի՝ նա ապաստան հայցող է, ունի մի քանի տեսակի զենք։
Նա հանդես է գալիս Սլայեմ Սլումա մականունով և տեսանյութ է տարածել, որտեղ բացատրել է՝ վրեժ է լուծել՝ սպանելով շվեդական մարզաշապիկներով երեք մարդու։ Հարձակվողը հայտարարել է նաև, որ կապ ունի Իսլամիստական ահաբեկչական խմբավորման հետ:
Հաղորդվում է, որ նեոնային բաճկոնով մարդասպանը դեռ ազատության մեջ է:
Զգուշացման մակարդակը բարձրացվել է մինչև 4-րդ աստիճան՝ առավելագույնը, ինչը նշանակում է, որ առկա է լուրջ և անմիջական վտանգ։