Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանիել Կարվախալը Եվրո-2024-ի ընտրական խաղում Նորվեգիային (1:0) հաղթելուց հետո գովեստի խոսքեր է ասել ազգային թիմի իր գործընկեր «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի հասցեին։
19-ամյա կիսապաշտպանն այս խաղում խփեց միակ գոլը, որից հետո իսպանացիները վաղաժամ ապահովեցին իրենց տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում։
«Ժամանակ առ ժամանակ մենք մեզ պետք է հիշեցնենք, որ Գավին ընդամենը 19 տարեկան է… Եվ նա արդեն «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հիմնական խաղացող է: Այլևս ավելացնելու ոչինչ չկա: Նա եզակի է»,- ասել է Կարվախալը El Chiringuito-ի հետ զրույցում։