Իտալացի մասնագետ, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է Եվրո-2024-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականի՝ Անգլիայի դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Անգլիայի դեմ խաղը կլինի այնպիսի հանդիպում, որը ցույց կտա Իտալիայի հավաքականի ներկայիս վիճակը: Լուչիանո Սպալետիի հետ նոր ցիկլը լավ է սկսվել, բայց նա կարևոր հանդիպում ունի անցկացնելու, որը մեզ ցույց կտա, թե որտեղ է այժմ Իտալիայի հավաքականը։
Ինչպե՞ս կանգնեցնել Բելինգհեմին։ Լավ հարց է: Ջուդը հիանալի մարզավիճակում է։ Բայց ֆուտբոլը թիմային սպորտ է։ Բելինգհեմը, անշուշտ, կկատարի իր աշխատանքը Անգլիայի համար, իսկ Իտալիան կպատասխանի իր որակներով, խաղացողներով և նրանց բնութագրերով»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին, Լոնդոնում։