Նորվեգիայի հավաքականի կիսապաշտպան Մարտին Էդեգորն ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Իսպանիայի դեմ խաղի արդյունքները (0:1)։
«Իհարկե, մենք հիասթափված ենք։ Մենք չէինք կարողանում պահել գնդակը և ստիպված էինք հետ խաղալ: Մեզ երբեք չհաջողվեց խաթարել նրանց խաղի ռիթմը»,- ասել է Էդեգորը TV2-ին տված հարցազրույցում։
Իսպանիայից կրած պարտության պատճառով Նորվեգիան կորցրեց Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը։ Նորվեգացիներին, որոնք A խմբում ունեն 10 միավոր, որակավորման փուլում մնացել է ընդամենը մեկ հանդիպում՝ Շոտլանդիայի դեմ (նոյեմբերի 19): Նորվեգիան չի կարողանա բարձրանալ երրորդ տեղից. առաջատար Իսպանիան ունի 15 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Շոտլանդիան նույնպես ունի 15 միավոր։
A խմբից Եվրո-2024-ի ուղեգիր են վաստակել Իսպանիայի և Շոտլանդիայի հավաքականները։