Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կկայանան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումները։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաղային օրվա խաղացանկը.
Երևանի ժամանակով 20:00. Էստոնիա — Ադրբեջան,
22:45՝ Ավստրիա — Բելգիա,
22:45՝ Իռլանդիա — Հունաստան,
22:45՝ Իսլանդիա — Լյուքսեմբուրգ,
22:45՝ Լիխտենշտեյն — Բոսնիա և Հերցեգովինա,
22:45՝ Նիդեռլանդներ — Ֆրանսիա,
22:45՝ Պորտուգալիա — Սլովակիա։
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն տասը քաղաքների տասը մարզադաշտերում։
Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է Անգլիայի հավաքականին։