«Ատալանտայի» մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-4)․
«Հանդիպումը հեշտ չէր։ Մեր բաց թողած գոլերից մի քանիսից հնարավոր էր խուսափել: Բայց մենք իսկապես ուզում էինք հաղթանակ տանել այստեղ և ոչ մի դեպքում պարտություն կամ ոչ-ոքիի մասին չէինք մտածում:
Շատ անսովոր է, որ մենք այդքան գոլ ենք խփում, հաճախ չորս գոլ կամ ավելին: Չեմպիոնների լիգայի դժվարին մեկնարկից հետո մենք հասկացանք մրցաշարի էությունը և անընդմեջ չորս հանդիպում հաղթեցինք: Եվ այսօր մենք տեսանք, որ մենք կարող ենք շատ ավելի լավ խաղալ»,- մեջբերում է ԳասպերինիինFootball-italia-ն: