Եվրո-2024, ընտրական փուլ
A խումբ
Նորվեգիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Վրաստանին։ Նորվեգացիների կազմում գոլի հեղինակ դարձան Հոլանդն ու Էդեգորը։ Վրացիների միակ գոլը խփեց Զիվզիվաձեն։
Իսպանիայի հավաքականը 6։0 հաշվով հաղթե Կիպրոսի թիմին։ Գոլի հեղինակ դարձան Գավին, Մերինոն, Ժոսելուն, Բաենան։ Երկու անգամ էլ աչքի ընկավ Տորեսը։
Այս խաղերից հետո խմբի աղյուսակը գլխավորում է Շոտլանդիայի հավաքականը՝ 15 միավորով։ Իսպանիայի թիմն 9 միավորով 2-րդն է, սակայն առաջատարի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել։