Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից Sputnik Արմենիային հայտնեl են, որ սեպտեմբերի 12–ին` 21։05-ի սահմաններում, 3 անձ մարզադաշտից բերվել է ոստիկանության կենտրոնական բաժին։
Նրանք վիճաբանել են և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց:
Երեկոյան անհրաժեշտ փաստաթղթերը կազմվել են, գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվել էր Խորվաթիային։