Լոնդոնի «Արսենալն» իր մարզադաշտում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում։
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ Արտետայի թիմի։
Լոնդոնյան թիմի կազմում աչքի ընկան Էդեգորը, Ռայսը և Ժեզուսը, հյուրերի կազմում՝ Ռեշֆորդը։ Ռայսը և Ժեզուսը աչքի ընկան 96-րդ և 101-րդ րոպեներին։
Այս հանդիպումից հետո «Արսենալը» բարձրացավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական (10 միավոր), «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 10-րդ հորիզոնականում (6 միավոր)։