«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» նախկին խաղացող Ժերար Պիկեն խոստովանել է, որ 21 տարեկանում կարող էր հայտնվել «Յուվենտուսում»:
«Ես 21 տարեկան էի, դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» էի, և «Յուվենտուսը» հետաքրքրվում էր իմ ծառայություններով: Բայց ես ընտրեցի «Բարսելոնան», դա սրտի կանչ էր։ Ափսոս, որ ես երբեք չեմ խաղացել Սերիա Ա-ում։ Իտալացիները նման են իսպանացիներին, հատկապես ֆուտբոլի հանդեպ իրենց կրքով»,- Պիկեի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
36-ամյա իսպանացին կարիերան ավարտել է 2023 թվականի հունվարի 1-ին «Բարսելոնայում»:
























































