Օգոստոսի 16-ին դարպասապահ Յասին Բունուն անցկացրեց իր վերջին հանդիպումը «Սևիլիայի» կազմում։
Իսպանական ակումբը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»՝ 1-1 (11մ՝ 4:5):
Ինչպես հայտնում է Relevo-ն, Հունաստանում կայացած խաղից հետո Բունուն թիմակիցների հետ չի վերադարձել Իսպանիա, այլ մեկնել է Սաուդյան Արաբիա՝ ավարտելու իր տեղափոխությունը «Ալ-Հիլալ»։
Հիշեցնենք, որ մարոկկացի Բունուն ընդգրկվել էր ՖԻՖԱ-ի վարկածով 2022 թվականի լավագույն դարպասապահների եռյակում։
























































