Ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը խոսել է «Ինտեր» վերադառնալու մասին։
Ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բոլոնիային», միլանյան ակումբում հանդես կգա վարձավճարով։
«Ես շատ ուրախ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է կրկին խաղալ «Ինտերում»։ Ես այստեղ սկսել եմ 13 տարի առաջ և այդ պահին ավելի շատ երկրպագու էի, քան խաղացող, բայց հիմա այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին տիտղոս նվաճել»,- Առնաուտովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Արնաուտովիչը «Ինտերում» հանդես է եկել 2009/10 մրցաշրջանում, երբ թիմը Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ թրեբլ է նվաճել։
























































