Արսեն Զախարյանի և «Ռեալ Սոսiեդադի» բանակցություններում խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտնում է Championat.com-ը։
Զախարյանը Մոսկվայում է և չի մեկնել Իսպանիա։ Չի բացառվում, որ այսօր նա մարզվի «Դինամոյի» հետ։
Հիշեցնենք, որ նախօրեին «Ռեալ Սոսիեդադի» նախագահն ասել էր, որ Զախարյանի համար գործարքը դեռ չի ավարտվել։ Նրա խոսքով՝ կողմերը շարունակում են բանակցությունները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Դինամոն» և «Ռեալ Սոսյեդադը» համաձայնության են եկել Զախարյանի տրանսֆերի շուրջ, և 20-ամյա կիսապաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիր կկնքի չորս կամ հինգ տարով։