Արգենտինայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը վերադարձել է «Ռոմա»։ Իտալական ակումնը հայտարարել է 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Արգենտինացին 2 տարվա պայմանագիր է կնքել Հռոմը ներկայացնող ակումբի հետ, որի կազմում հանդես է եկել 2014-2017 թվականների ընթացքում։
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացրել «Յուվենտուսում»։