«Ալ-Հիլալը» հայտարարել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ պայմանագիր կնքելու մասին։
“I am here in Saudi Arabia, i am HILALI 💙”@neymarjr #AlHilal
pic.twitter.com/q7VUhf0FnQ— AlHilal Saudi Club (@Alhilal_EN) August 15, 2023
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ։ «Ալ-Հիլալը» հարձակվողին երկու մրցաշրջանի ընթացքում կվճարի մոտ 160 միլիոն եվրո:
Նախկինում Նեյմարը խաղացել է «Սանթոսում» (2009-2013), «Բարսելոնայում» (2013-2017) և ՊՍԺ-ում (2017-2023): Ֆրանսիական ակումբի կազմում նա անցկացրել է 173 հանդիպում, խփել 118 գոլ և կատարել 77 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված էր մինչև 2027 թվականը։