Իտալացի մարզիչ Լուչիանո Սպալետին համաձայնեցրել է Իտալիայի հավաքականի հետ անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են եռամյա պայմանագրի շուրջ։ Նա տարեկան կստանա մոտ 3 միլիոն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսներ։
Մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարվի Սպալետիի նշանակման մասին։
Ավելի վաղ Ռոբերտո Մանչինին ասել էր, որ հեռացել է հավաքականից՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։