Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին չի ցանկանում լքել Իտալիայի առաջնությունը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը կարող է դառնալ «Ֆիորենտինայի» խաղացող, նա լավ հարաբերությունների մեջ է թիմի ղեկավարության հետ։
Այնուամենայնիվ, ակումբը կնախընտրեր ավելի երիտասարդ խաղացողի` կենտրոնական պաշտպանի դիրքն ամրապնդելու համար:
36-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև գերմանական «Ունիոն Բեռլինը»։
Նախորդ մրցաշրջանում Բոնուչին բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։