«Դինամոյի» գլխավոր մարզիչ Մարսել Լիչկան ասել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանին արդեն կարելի է համարել «Ռեալ Սոսիեդադի» խաղացող։
«Արսենն այսօր կլինի մարզադաշտում, բայց արդեն կարող ենք ասել, որ նա «Ռեալ Սոսիեդադի» խաղացող է: Նա, ցավոք, մեզ հետ չի լինի խաղադաշտում, բայց խաղը կդիտի տրիբունայից»,- ասել է Լիչկան Match TV-ի եթերում:
Ինչպես հայտնում է Sport Express-ը, մինչև «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխության գործարքի ավարտը, մնում է կարգավորել անձնական պայմանագրի մանրամասները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բասկյան ակումբը 20-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ։