Մայքլ Էմենալոն ասել է, որ Սաուդյան Արաբիայի լիգան ցանկանում է, որ բոլոր լավագույն խաղացողները հանդես գան իրենց մոտ։
«Ես կցանկանայի այստեղ տեսնել Մբապեին, Քեյնին, բոլոր բարձրակարգ խաղացողներին։
Չեմ կարծում, որ եվրոպական լիգաները վախենում են: Եվրոպական լիգաները շատ ուժեղ են՝ հատկապես ԱՊԼ-ն, նրանք կայուն են և վախենալու պատճառ չունեն։
Միաժամանակ, ես զգում եմ, որ նրանք մեր մոտեցումը կործանարար են համարում»,- Սաուդյան Արաբիայի լիգայի տեխնիկական տնօրենի խոսքն է մեջբերել The Athletic-ը։