«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նշել է աշխարհի երեք լավագույն դարպասապահներին։ Նա իրեն այդ ցուցակում չի ընդգրկել։
«Աշխարհի լավագույն դարպասապահնե՞րը: Ես ինձ չէի ներառի այդ ցուցակում: Կա Կուրտուան, ով, իմ կարծիքով, ֆանտաստիկ է։ Էդերսոնը լավ խաղաց վերջին մրցաշրջաններում:
Ինձ նաև շատ է դուր գալիս Ռեմիրոն։ Կարծում եմ, որ նա հիանալի աշխատանք է կատարել վերջին տարիներին, և ինձ դուր է գալիս նա որպես մարդ»,- ասել է Տեր Շտեգենը «Բարսելոնայի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
2022/23 մրցաշրջանում Տեր Շտեգենը կատալոնական թիմի կազմում դարձավ Լա Լիգայի չեմպիոն։