Մադրիդի «Ռեալում» Տիբո Կուրտուային փոխարինելու ֆավորիտ է համարվում մարոկկացի դարպասապահ Յասին Բունուն:
Ինչպես հաղորդում է Managing Madrid-ը՝ մեջբերելով As-ին և Marca-ին, Բունուն ֆավորիտ է, բայց պայմանով, որ «Սևիլիան» պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով:
Մադրիդի «Ռեալը» նաև պատրաստ է վարձավճարով վերցնել ֆուտբոլիստին։
Մեկ այլ առաջնահերթ տարբերակ է Դավիդ Դե Խեան, քանի որ «Ռեալը» վստահ չէ, որ հնարավոր կլինի ձևակերպել Բունուի տրանսֆերը։
Նշվում է, որ Կարլո Անչելոտին և մարզչական շտաբը տնօրենների խորհրդին ասել են, որ Բունուն ավելի լավ տարբերակ է «Ռեալի» համար, քան Դե Խեան։