«Ֆիորենտինայի» կենտրոնական հարձակվող Արթուր Կաբրալը տեղափոխվել է «Բենֆիկա»: Կողմերը պայմանագիր են կնքել մինչեւ 2028 թվականը, հայտնում է պորտուգալական ակումբի կայքը։
Կաբրալը դիտարկվում է որպես Գոնսալո Ռամոսի փոխարինող «Բենֆիկայում», ով օրերս տեղափոխվեց ՊՍԺ:
Նախորդ մրցաշրջանում Կաբրալը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 48 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։
25-ամյա բրազիլացուն «մանուշակները» ձեռք են բերել 2022 թվականի սկզբին «Բազելից»՝ 15 միլիոն եվրոյով: