Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Հունաստանը ներկայացնող «Արիսի» հետ։
Հուլիսի 27-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Արիսի» ֆուտբոլիստ Վլադիմիր Դարիդան խոսել է սպասվող խաղի մասին։
«Այո, ես եղել եմ Հայաստանում ոչ միայն Չեխիայի հավաքականի, այլ նաև «Վիկտորիայի Պլզենի» հետ։ Դրական տպավորություններ ունեմ Հայաստանից։ Ինձ դուր է գալիս, որ այստեղ փորձում են ֆուտբոլ խաղալ։ Հուսով եմ, որ վաղը կլինի պայքար, բայց չի լինի կոշտություն։
Մենք ուսումնասիրել ենք մրցակցի խաղը, առնվազն երկու-երեք անգամ տեսանյութեր ենք դիտել մրցակցի խաղերից։
Ակնկալիքները մեծ են, պետք է անենք ամեն ինչ վաղվա խաղում հաղթանակ տանելու համար» Բայց պետք է զգույշ լինել, քանի որ սա առաջին խաղն է։ Պետք է սխալներ թույլ չտանք, որպեսզի կարողանանք հաջողության հասնել»,- ասել է Դարիդան։
«Արարատ-Արմենիա» — «Արիս» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 19։00։