Հուլիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունը:
UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում հունական «Արիսի» արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։
Հիշեցնենք, որ «Արիսի» հետ առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին Երևանում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 3-ին Սալոնիկում։