«Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Ռենատու Գաուչոն մեկնաբանել է հարձակվող Լուիս Սուարեսի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու ցանկության մասին տեղեկությունը։
«Սուարեսը խնդիր է, որը գտնվում է նախագահի ձեռքերում։ Նրանք են որոշում հարցը, իսկ որպես մարզիչ ես պետք է կենտրոնանամ թիմը ղեկավարելու վրա։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Իհարկե, մենք ցանկանում ենք, որ Սուարեսը մնա, բայց ես ոչինչ երաշխավորել չեմ կարող։ Ես չգիտեմ, թե նա ինչ է մտածում և ինչ է մտածում ակումբը»,- Գաուչոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Սուարեսը նախորդ տարվանից է հանդես գալիս բրազիլական «Գրեմիոյում»՝ ուրուգվայի «Նասիոնալից» տեղափոխվելուց հետո։
























































