MLS+MX Լիգայի գավաթի 1-ին տուրում հուլիսի 22-ին մրցում էին «Ինտեր Մայամին» և «Կրուս Ասուլը»: Հանդիպումն ավարտվեց «Ինտեր Մայամիի» 2:1 հաշվով հաղթանակով:
Հաղթական գոլն իր նորամուտի խաղում խփեց Լիոնել Մեսսին՝ տուգանայինից կատարած հարվածով։
Հանդիպման ավարտից հետո արգենտինացին մեկնաբանել է իր դեբյուտային գոլն ու թիմի հաղթանակը. «Գնացինք։ Ինձ համար և ամբողջ թիմի համար շատ կարևոր էր հաղթանակով սկսելը։ Շարունակում ենք»,- գրել է հարձակվողը սոցցանցերից մեկում։
























































