Հունգարիայում ընթացող ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Ջանես Նազարյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տանեով Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Ալաքբարլիի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը ևս բրոնզե մեդալ է նվաճել՝ 8-0 հաշվով առավելության հասնելով խորվաթ ըմբիշի նկատմամբ:
41 կգ քաշային Գառնիկ Մանուկյանը, որը դուրս էր եկել եզրափակիչ, ոսկե մեդալի համար գոտեմարտում 0-9 հաշվով պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով:
Հիշեցնենք՝ ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունից:
Հունահռոմեականներից այսօր եզրափակչում կգոտեմարտի նաև 85 կգ Պետրոս Բաղրամյանը, իսկ 62 կգ Արամ Սարգսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: