Եվրոպայի 2023 թվականի Մ21 տարեկանների առաջնության եզրափակչում միմյանց հետ կմրցեն Անգլիայի և Իսպանիայի հավաքականները։
Հուլիսի 5-ին կայացած կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով անգլիացիներն ու իսպանացիները նվաճել են գավաթը վիճարկելու իրավունքը։ Անգլիայի երիտասարդական հավաքականը կիսաեզրափակչում 3-0 հաշվով առավելության է հասել Իսրայելի նկատմամբ, իսկ Իսպանիայի ընտրանին 5-1 հաշվով ջախջախել է Ուկրաինային։
Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին՝ Վրաստանի «Բաթումի Արենա» մարզադաշտում։
Նշենք, որ Իսպանիան Եվրոպայի երիտասարդական առաջնության հնգակի հաղթող է, իսկ Անգլիայի երիտասարդական ընտրանին այս մրցաշարում հաղթել է երկու անգամ:
























































