Բրազիլացին իր ողջ ունեցվածքը կտակել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
30-ամյա բրազիլացին ցանկություն է հայտնել, որ մահվան դեպքում իր ողջ կարողությունը փոխանցվի ֆուտբոլիստին։ Նա բացատրել է, որ Նեյմարի հետ շատ առումներով նմանություններ ունի։
«Չնայած այն փաստին, որ ես գրեթե 31 տարեկան եմ, առողջական վիճակս այնքան էլ լավ չէ։ Ես իսկապես հասկանում էի, որ ոչ ոք չունեմ իմ ունեցվածքը թողնելու համար, եթե մահանամ։
Ինձ դուր է գալիս Նեյմարը, ես նրա հետ շատ առումներով եմ նման։ Ես նույնպես տառապում եմ զրպարտությունից, ես նույնպես շատ ընտանեկան մարդ եմ, և նրա հարաբերությունները հոր հետ ինձ հիշեցնում իմ հայրիկի հետ հարաբերություններս, որն արդեն մահացել է: Բայց ամենից առաջ ես գիտեմ, որ նա ագահ չէ, ինչը հազվադեպ է պատահում այս օրերին։
Չէի ուզի, որ այն բաժին հասներ կառավարությանը կամ հարազատներիս, որոնց հետ ես լեզու չեմ գտնում: Փորձել եմ այդ մասին տեղեկացնել Նեյմարին, բայց ապարդյուն»,-տղամարդու խոսքերն է փոխանցում Metropoles-ը:
Թե ինչ ունեցվածքի է տիրապետում տղամարդը, հայտնի չէ։ Բայց նա իր կտակը կազմելու վրա ծախսել է 400 ռեալ (մոտ 75 եվրո)։
























































