Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ՈՒԵՖԱ-ի գործկոմի հերթական նիստում որոշում է կայացվել փոխել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Քանի որ 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցների ընդհանուր թիվը 32-ից դարձել է 48 թիմ, Եվրոպան ավելի շատ ուղեգրեր կստանա, որոնք կխաղարկվեն: Սկզբում ՈՒԵՖԱ-ն ուներ եզրափակչի 13 ուղեգիր, սակայն այժմ այդ թիվը կհասնի 16-ի։ Այդ կապակցությամբ ընտրության ձևաչափը կփոխվի։
ՈՒԵՖԱ-ն ընդունել է նոր ձևաչափ, ըստ որի՝ բոլոր եվրոպական թիմերը կբաժանվեն 12 խմբերի՝ 4-5 թիմերով (վեց հինգական և վեց՝ չորսական խմբեր՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը դեռ պատժամիջոցների տակ է): Խմբի 12 հաղթողները ուղղակիորեն կմասնակցեն աշխարհի առաջնությանը, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած 12 թիմերը կանցնեն փլեյ-օֆֆ՝ 2024/2025 թվականների Ազգերի լիգայի լավագույն չորս թիմերի հետ միասին, որոնք չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այս 16 թիմերը Եվրոպայից կպայքարեն աշխարհի առաջնության վերջին չորս տեղերի համար։
























































