Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում այսօր մեկնարկել են թեքբոլի մրցումները:
Կրակովի գլխավոր հրապարակում ընթացող մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Քրիստինա Մանգասարյանը:Կանանց մենախաղում նա ընդգրկվել է A խմբում՝ ֆրանսիացի, գերմանացի և ուկրաինացի մարզուհիների հետ:
Առաջին խաղում Մանգասարյանը 2-0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դարիա Զելենսկայի նկատմամբ, սակայն երկրորդ խաղում 0-2 հաշվով զիջել է ֆրանսիացի Ամելի Յումելին, իսկ երրորդում 0-2 հաշվով պարտվել է գերմանացի Դանա Հիլմանին ու չի կարողացել հաղթահարել խմբային փուլը:
Եվրոպական խաղերի թեքբոլի մրցումներում Հայաստանը կներկայացնեն նաև Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը: